Untitled

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ ծիածանի բոլոր գույները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը: Հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում:-ճշմարտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է: -ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն:-երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է:- պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում:- ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե:- գախնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի:-նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ- շրփունք, էգուց- վաղը, տկլոր- մերկ, բարիշել- համախմբվել, ջահել- երիտասարդ, պոզ- կոտոշ,  սապոն- ոճառ, դոշակ- ներքնակ, լղար- միհար:

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմաղք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր,  ամանորյա, թխվածք, ութսուն։

Մայրենիի ստուգատես 2024

Լեզվական կարողություններ և հմտություններ
1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես արդնանում եմ հագնվում եմ և գնում եմ հաց ուտելու, ես հաց եմ ուտում և գնում եմ ատամներս լվանալու:Լվանում եմ ատամներս և գնում եմ մազերս սանրելու:Սանրում եմ և գնում եմ դպրոց, որտեղ ինձ սպասում են իմ ընկերուհիները:Իսկ Հետո սկսվում են դասերը , անցնում է չորս դաս մենք նախաճաշում էնք և էլի դաս էնք անում:Անցն է էլի երկու դաս և ես գնում եմ տուն: Մենք հասնում էնք տուն նախաճաշում էնք անում ենք դասերը , ես գնում եմ գիմնաստիկայի պարապունքի:Ժամը 22:00 ես լողանում եմ և քնում:

2․ Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու․․․ մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարիր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։



3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի
Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Մայրենիի ստուգատես 2024

1․Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։

Ես մեր Արևելյան դպրոց-պարտեզ հաճախում եմ առաջին դասարանից:

  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:

Ես շատ եմ կարևորում ընկերասիրությունը և ազատությունը ես կյանքում չեմ մոռանա այնը:

  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։

բարություն, հուշեր, գիտելիք, ընկերություն, ունակություն:

  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Ես կասեիի, որպես իմանան որ իրենց կազմակերպիչը լինելու է ընկեր Անահիտը (Անահիտ Գևորգյանը), իսկ ուսուցիչները տարբեր:

  • Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

Ես չեմ տնկել ծառեր ես ջրել եմ բույսերը:

  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեությունը Արևելյան դպրոցում:

2․Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:

Ես գիտեմ որ միջին դպրոցում մենք մեր դասարանը չենք ունենալու, և ունենալու էնք մեր դարակը :

  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:

Այո ես ուզում եմ տեղափոխել միջին դպրոց, որովհետև մենք ունենալու էնք մեր դարակը:

  • Թվարկիր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:
  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:

Ես կցանկանայի որ մեր Արևելյան դպրոց-պարտեզի նման լինի միջին դպրոցը:

Թեստ

Ջանի Ռոդարի

Տարօրինակ Հարցեր Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:Ասենք՝ գալիս էր ու հարցնում.-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երլեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ +լրացնելով բաց թողած տառերը։
  2. ամբողջ,

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:+
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:+

    վատն- լավ

     սովորական-ամսովոր

Պարզ-դժվար

երկար-կարճ

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.+

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.+

ա/աչքերը   —                   

բ/ հարցերին    —                 

գ/ դարակները  —                

դ/ խրճիթ +                   

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:+

  Տարօրինակ   ստվեր
Վատ տղա      

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:+
ա/ձանձրացնում է-ձանձրացնել
բ/չէր կարողանում- չկարողանալ
գ/դնեն  — դնել
դ/դարձավ   — դարձնել                           

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       ————ստվեր————

ստորոգյալ     ——ունի———չեն խմում, չեն գրում—————

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.+

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.+
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  ————կաղամբ————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:+

Հարցասեր տղան վատ էր սովորում, դրա համար նա տարօրինակ հարցեր էր տալիս։

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.+

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:+
Տղան հուսահատվեց և գնաց սարի գագաթ որտեղ նա նրա տետրի մեջ գրում էր նրա թարս հարցերը։

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:+
Ինչո՞ւ մազերը ունեն մարդ։

Որ մարդը սիրունանա:

Ինչո՞ւ ակերը ունեն ավտոմեքենա։

Որ ավտոմեքենան կարողանա քշի:

Ինչո՞ւ կոճակները ունեն համակարգիչ։

Որ համակարգիչը կարողանա գրի:

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :+

Ինչո՞ւ կափարիչը ունի շիշ։

Ինչո՞ւ ոտքերը ունեն մարմին։

Ինչո՞ւ դասարանը ունի դպրոց։

Ո՞վ է հրամայում


Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…մ
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Տեքստից դուրս գրիր կապույտով նշած բառերը, և գրիր հոմանիշները:

Տեքստից դուրս գրիր սաղ գոյականները:

Տեքստից դուրս գրիր սաղ ածականները:

Տեքստից դուրս գրիր կարմիրով նշած բառերի հականիշները:

Տեքստից դուրս գրիր սաղ բայերը:

Ինչի՞ մասին էր տեքստը:

Ի՞նչ պատասխանեց աղջիկը:

Ո՞րերորդ անգամից պատասխանեց աղջիկը:

Դուրս գրիր քեզ դուր եկած մասը: օր

մայրենի

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

լուռ ու մունջ- սուս ու փուս

Դատարկ-Ոչնչով չլցված

միմյանց-մեկը մյուսին

երկյուղի-վախ

փարատելու-

տարօրինակ- անտարբեր

ջուլհակը-

ճախարակով-

հանճարի-

  1. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել-

լուն ուղտ շինելով-

ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը-

ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-

ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը-

Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա-

  1. Հնարագիտություն, և թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
  3. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
  4. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:

Մեղուն ու հավը

  • Ծանոթացի՛ր Ղ․ Աղայանի մանկական պատմվածքներին։
  • Ընթերցի՛ր և առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատմվածքը։ Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:
  • Ընտրածդ պատմվածքի վերաբերյալ հարցեր և առաջադրանքներ կազմի՛ր։
  • 1․ Հավիկը օրը քանի ձու է ածու՞մ։

Հավը ածում էր օրը մեկ հատ ձու:

  • 2․Մեղուն աշխատասեր է այս պատմությունում։

Իմ կարծիքով այո մեղուն աշխատասեր էր, որովհետև մեղուն ամեն օր մեկ հատ ձու է ածում և սարքում մեղր:

  • 3․ Դուրս գրիր գոյական բառերը։

հավ, մեղու, ձու, ճանճ, ծաղիկ, մայրիկ, ուրիշներ, գլուխ, քաշ, մեղր, կերակուր, խելք:

  • 4․ Դուրս գրիր բայեր տեքստից

ծիծաղել, անշնորք, թռչել, գալ, չիմանալ, շինել, տզտզալ, հարցնել,ածել, իմանալ, հասկանալ, կարծել:

  • 5․Ստեղծիր քո պատմությունը <<Մեղուն ու հավը>>-ի պես։
  • 6․ Նշիր որ թվին է ստեղծվել <<Մեղուն ու հավը>>
  • 1900թ
  • 1902թ
  • 1911թ
  • 7․ Քեզ դուր եկավ տեքստը՞։Ինչու՞։

Ինձ շատ էր դուր եկել <<ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ>>, որովհետև նա շատ հետաքրքիր էր:

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

– Քո կենդանիներից որն է ամենից օգտակարը:

– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, – պատասխանեց տերը:

– Ինչպես, տեր, որն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է: – Ոչխարը:

– Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակիցը չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

– Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս: – Շերամը որն է:

– Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

– Հա , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ, որին անդադար կերակրում եք թթան տերևներով: – Նա ինքն է:

– Բայց գիտես, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ , պարոնս:

Այո, այդ կողմից դու ուղիղ ես: Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Հարցեր

  1. Ո՞րն է ամենաօգտակար ընտանի կենդանին քո կարծիքով:
  2. Ի՞նչ պատասխանեց տերը մեղվի հարցին:
  3. Ինչպիսի՞ հարց տվեց մեղուն տիրոջը:
  4. Արքյո՞ք մեղուն խելացի հարց տվեց:
  5. Ինչպե՞ս մեղուն համեմատեց իրեն ոչխարի և Շերամի հետ:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրիր կարմիրով նշված բառերը, և գրիր այդ բառերի հոմանիշները:
  2. Տեքստից դուրս գրիր կանաչով նշված բառերը, և գրիր այդ բառերի հականիշները:
  3. Տեքստից դուրս գրիր 5 գոյական , 5 ածական և 5 բայ:

Հովհաննես Թումանյանի «Շունը».Առաջադրանքներ

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Շունը» պատմվածքը։
  • Հարցեր կազմի՛ր պատմվածքի վերաբերյալ, որպեսզի դասարանում ուղղես ընկերներիդ։

Ի՞նչ իմացար շան մասին:

Տեքստից դուռս գրի 10 գոյական (ինչ, ինչեր, ով, ովքեր), 10 ածական(ինչպիսի), 10 բայ(ինչ անել):

Ի՞նչ էր գրել Հովհաննես Թումանյան շան մասին:

Ո՞նցեր օգնել շունը մարդկանց:

Քանի՞ տեսակ շուն են ասել:

  • Եթե դու էլ շուն ունես, կարող ես պատմել քո շան մասին։

Ծաղկազարդ և Զատիկ

1.Կարդա՛ և իմացի՛ր․

2. Ծանթոթացի՛ր Զատկական ժողովրդական ասիկներնին ու առածանիներին։

  • Ծաղկազարդի, Զատկի մասին ի՞նչ նոր բան իմացար։

Ծաղկազարդ- Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Զատկ- Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այս տարի այն կնշվի մարտի 31-ին։

  • Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես, որը տեղի է ունեցել քեզ հետ այդ տոների ընթացքում։
  • Ինչպե՞ս եք տոնում ընտանիքում Զատիկը։

Մենք նշում ենք զատիկը այսպես:Ես գնում եմ խանութ որ գնեմ ներկ ձվի համար և տասը հատ ձու:Ես վերադառնում եմ տուն և մենք սկսում ենք ներկել, և ես չեմ լինի եթե սաղ կեղտոտ չլինեի: Մենք վերջապես ներկում ենք ձվերը և սկսում ենք փռել սեղանը:Մենք դնում ենք սեղանին մեր ներկած ձուն, թխվածք, քաղցրավենիք, ըմպելիք և թխվածք: