Պարապմունք 12

 

Թեմա՝ Բնական թվերի  գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները

  1. Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի
    գումարը։ 10 099
  2. Գրե՛ք որևէ երկու եռանիշ թիվ, որոնց գումարը եռանիշ է, և երկու
    եռանիշ թիվ, որոնց գումարը քառանիշ է։ 100+100=200, 500+500= 1000
  3. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել
    հարմար եղանակով։
    ● 6480+224+500+20 =20+6480+500+ 224= 7224
    ● 12000+6214+8000 =12000+8000+6214= 26214
    ● 7480+364+500+20 =7480+20+500+364= 8364
  4. Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել
    հարմար եղանակով։
    ● 57+60+40 =60+40+57= 157
    ● 101+999+1001 =1001+999+101= 2101
    ● 333+6667+1992 = 333+ 6667+1992= 8992
  1. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական
    օրենքները՝ հաշվեք առավել հարմար եղանակով։
    ● 276+9+24+91 =276+24+9+91= 400
    ● 1035+49+465+101 =1035+465+49+101= 1650
    ● 654+17+346+250+750 =654+346+750+250+17= 2017
  2. Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են
    12միանման թիկնոց։ Քանի՞ մետրգործվածք է անհրաժեշտ 15
    այդպիսի թիկնոց կարելու համար։

 


    Վ․ Սարոյան  «Պատերազմ» 

    Պատերազմը մեզ էլ հասավ։Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։
    Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

    Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։
    Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

    Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։
    Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

    Advertisement

    Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

    — Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

    Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

    Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

    Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

    Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

    Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում, և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

    Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

    — Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

    Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

    Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.

    — Դու գերմանացի՞ ես։

    Հերմանն ասաց.

    — Այո:

    Ւնչ-որ մեկը հարցրեց.

    — Դու ատո՞ւմ ես կայզերին։

    Հերմանն ասաց.
    — Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։

    Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

    Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.

    — Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։

    Եվ նա բղավեց.

    — Ոչ, ես ձեզ եմ ատում։

    Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

    Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

    — Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։

    Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

    — Ի՞նչ:

    Ես մի անգամ էլ հարցրի.

    — Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

    Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

    — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

    Հարցեր

    • Պատմվածքի հեղինակը ամերիկացի գրող՝ Վիլյամ Սարոյանն է։ Օգտվելով համացանցից Սարոյանի կյանքի մասին նյութ պատրաստիր։
    • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
    • Ես պատերազմ ասելով պատկերացնու եմ զինվորներին:Ինտ խաղաղություն ասելով ես պատկերացնու եմ խաղաղ կպույտ երկինք:
    • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
    • Սերը բառ է արտահատու է որ մարդը սիրում է մյուս մարդուն:
    • Ե՞րբ և ինչո՞ւ են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

    Երբ մի քանիսը ուզուն էին ինչ որ տարածք կիսել:Բայց չեն կարողացել համաձայնվեն և սկսում են իրար ատել։

    • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
    • Նրանք նույն ձևով էին մտածում և նախասիրությունները։
    • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ

    — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

    Ուզում էր ասել , որ նա մրդկանց չի ատում նա ատում է նրանց արարքները:

    Կարող ես լսել նաև աուդիո ընթերցումը

    Պարապմունք 11

    Թեմա՝ Բնական թվերի  գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները

    Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի
    գումարը։
    2․ Գրե՛ք որևէ երկու եռանիշ թիվ, որոնց գումարը եռանիշ է, և երկու
    եռանիշ թիվ, որոնց գումարը քառանիշ է։

    999+999
    3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել
    հարմար եղանակով։
    ● 6480+224+500+20=7224
    ● 12000+6214+8000=26214
    ● 7480+364+500+20=8364
    4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել
    հարմար եղանակով։
    ● 57+60+40=157
    ● 101+999+1001=2101
    ● 333+6667+1992=8992

    1. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական
      օրենքները՝ հաշվեք առավել հարմար եղանակով։
      ● 276+9+24+91=400
      ● 1035+49+465+101=1650
      ● 654+17+346+250+750=2017

    19/09

    Перо — перья, колос — колосья, соловей — соловьи, воробей — воробьи, лист — листья, стул — стулья, брат — братья, крыло — крылья, дерево — деревья.

    Составь предложения со словами: листья, перья, воробьи, стулья, деревья.

    Желтые листья падали вниз. Перья птиц очень легкие. Воробьи щебечат под окном. Крепкие стулья. Старые деревья скрепят за окном.

    Поставьте слова во множественное число.

    Друг -друзья            брат -братья            звено -звенья
    Дерево -деревья               сук -сучья    перо -перья
    Лист -листья          колос -колосья      прут -прутья

    . Измените словосочетания во множественное число

    рога оленя -_ рога оленей_______________________
    шкурка белки -_шкуры белок_________________________
    лапа зайца — лапы зайцев____________________________
    берлога медведя — _берлоги медведей___________________________

    14/09

    Задания.

    1. В какое время года происходят события, описанные в тексте? (Возможны два верных ответа.)

    а) Зима;
    б) весна;
    в) лето;

    г) осень.

    1. Множество каких цветов росло на лугу?
      a) Лилии, гиацинты, ирисы;
      б) лилии, гиацинты, ирисы, тюльпаны;
      в) лилии, гиацинты, ирисы, маленькие цветочки.
      О ком этот рассказ ?
    2. Что делали на поляне пчёлки?
      а) Трудились;
      б) весело летали;
      в) грелись на солнце.
    3. Почему муха не видела на лугу лилий? (Возможны два ответа.)
      а)Она оказалась на лугу в первый раз;
      б) лилии её не интересовали;
      в) её интересовала только грязная река.
    4. Охарактеризуй пчёлок. (Какие они?) трудолюбивые, умные, хозяйственные
    5. Охарактеризуй муху. (Какая она?) любит грязь, мусорки и грязные места
    6. Ответь на вопрос: «А ты на кого хотел бы быть похож.” на трудолюбивых пчел.

    23/09

    К данным словам подберите из текста слова с противоположным значением.
    Скучно — весело, попрощаться-поздороваться, невоспитанный — вежливый, поднялось настроение — испортилось настроение, забыть — вспомнить, шум — тишина, первый (ряд) — последний, никогда — всегда.

    Напишите вместо точек подходящие слова.
    Веселое настроение, (какое?) трудное задание, (какая?)средняя школа, (какой?)воздушный змей, (какой?) первый ряд, (какой?) …пятый класс, (какие?) гласные буквы, (какие?)сложные уроки.

    Спишите. Вместо точек впишите подходящие по смыслу слова.

    1. Весь день мальчик запускал во дворе воздушного змея . 2. Кораблёв не выучил уроки.
    2. Петя написал на бумаге название реки . 4. Кораблёв с трудом прочитал первую половину слова . 5. Раиса Ивановна поставила мальчику двойку . 6. Кораблёв поклялся всегда делать уроки.

    Untitled

    Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

    Դա միակ բառն էր աշխարհում:

    Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

    Շունն ասում էր.

    «Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

    Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

    Կատուն ասում էր.

    -Մյա՜ու-մյա՜ու,

    Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

    Ձեր բոլորի սիրելին եմ»:

    Կովն ասում էր.

    «Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

    Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

    Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

    Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

    Խոզն ասում էր.

    -Մի բլիթ տվեք դդումով,

    Որ ես դառնամ կլոր-կլոր,

    Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

    Թրթուրն ասում էր․

    -Ես փափուկ եմ։

    Թիթեռն ասում էր․

    -Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

    Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

    Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

    Արևի տակ և ստվերում։

    Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

    -Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

    Իմ բալիկից նամակի եմ սպասում:

    Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

    Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

    -Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

    Լապտերասյունն ասում էր․

    -Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

    Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

    Գնացքն ասում էր․

    Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

    Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

    Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

    Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

    Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

    Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

    Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

    Իսկապես որ դա լավ բառ էր:

    «Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

    Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

    Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

    Եվ եթե կա «ես»-ը,

    Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

    Եթե կա «ոչ»-ը,

    Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

    Եթե կարող է լինել «տաք»-ը,

    Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

    Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

    Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

    Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

    Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

    Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

    Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

    Առաջադրանքներ

    1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները:

    Կոշտ – փափուկ 

    մոտիկն — հեռուն,

    Թաց – չոր

     բարձր — ցածր

    Ճիշտ — սխալ

    Լույս – մութ

    սև — սպիտակ

    1. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

    Աշղարի ամեն մի բառն էլ կարևոր է:

    1. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:

    1. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:

    Իմ կարծիքով աշխարհում առաջին բառերը ես , ով, ինչ, նա

    1. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։
    1. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:

    Կուզեիք որ, ղխաղաղ և անվեռջ:

    1. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:

    1.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։

    Աշղարը իմձ համար մեծ մրջնանոց է որտեղ ապրում էնք մենք մրջուներտ:

    Իմ առաջն օրը դպրոցում

    Ես, որ գնացի դպրոց մտածում էի որ, ես մի օր կգնամ ու վեռջ: Բայց,  հետո իմացա որ պետքե գնամ տասներկու տարի:Ես շատ բան չեմ հիշում:Բայց,ես շատ լավ հիշում եմ Ջուլիին:Որովհետև նա պորիս խփել էր  փրիս:Ես մտացում էի որ, իմ ուսուցչուհիմ կլինի բարձրահասակ և ժպտասեր:Եվ ես գուշակկեցի որ նա ժպտասեր է իսկ, որնա բարձրահասակ է ատի սխալ էր:Այսպիսնն էր իմ առաջն օրը դպրոցում:

    Պարապմունք 7

    Թեմա՝ Թվերի ընթերցումը

    1. Թվանշաններով գրեք հետևյալ թվերը

    Ա)Վեց հարյուր երկու միլիոն յոթ հազար երեք հարյուր հիսունութ

    602007357

    Բ)Երկու միլիարդ յոթ հարյուր քառասունյոթ

    20000747

    1. Աշխարհի ամենաբարձր լեռնագագթը՝ Ջոմուլունգման (Էվերեստը), ունի ութ հազար ութ հարյուր քառասունութ մետր բարձրություն: Գրե՛ք թիվը թվանշաններով:

    8848

    1. Լուծե՛ք թվաբանական խաչբառը. (Դատարկ վանդակներում պետք է գրեք համապատասխան թվեր, գծեկներով վանդակներում ոչինչ չենք գրում):
    72:8=9
    ///////////////////////////////////////////////x
    18:6=3
    =//////////////////////=//////////////////////=
    54:2=27
    1. Գտե՛ք օրինաչափությունը և ավելացրեք ևս երեք անդամ.

    14, 29, 59, 119, 239, 479, 1359

    • Կատարե՛ք գործողությունները.
      • 115+657+47=819
      • 165-119+1039=1085
      • 1087-291+2537=3333
    • Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում :

    436-108+200=528

    13.09.2023

    Պարապմունք 6 — այս պարապմունքը տանը չենք կատարում

    Թեմա՝ Կարգեր, կարգային միավորներ

    1․ Քանի՞ կարգ կա հետևյալ թվերից յուրաքանչյուրում․
    ● 536=3
    ● 25=2
    ● 7=1
    ● 8394=4
    ● 956630=5

    2․ ՝Հետևյալ թվերը ներկայացված են կարգային գումարելիների
    գումարի տեսքով։ Ինչպիսի՞ն կլինեն դրանց դիրքային
    գրառումները․

    478, 7841, 14785

    100*4+10*7+8

    1000*7+100*8+10*4+1

    10000*1+1000*4+100*7+10*8 +5

    3․ Հետևյալ թվերը գրի՛ կարգային գումարելիների գումարի
    տեսքով․
    ● 3893=1000*3+100*8+10*9+3
    ● 45399=10000*4+1000*5+100*3+10*9+9
    ● 300201=10000*3+100*2+1
    ● 80006=10000*8+6

    Լրացուցիչ

    1․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 848778 թվի գրառման
    մեջ։

    8, 4, 8, 7, 7, 8,
    2․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 1234789 թվի
    գրառման մեջ։

    1, 2, 3, 4, 7, 8, 9,
    3․ Քանի՞ թվանշան կգործածվի տասներկու էջանոց գրքույկի էջերը
    համարակալելու համար։ Ո՞ր թվանշանները կգործածվեն մեկից
    ավելի անգամ։

    11.09.2023