Ո՞վ է հրամայում


Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…մ
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Տեքստից դուրս գրիր կապույտով նշած բառերը, և գրիր հոմանիշները:

Տեքստից դուրս գրիր սաղ գոյականները:

Տեքստից դուրս գրիր սաղ ածականները:

Տեքստից դուրս գրիր կարմիրով նշած բառերի հականիշները:

Տեքստից դուրս գրիր սաղ բայերը:

Ինչի՞ մասին էր տեքստը:

Ի՞նչ պատասխանեց աղջիկը:

Ո՞րերորդ անգամից պատասխանեց աղջիկը:

Դուրս գրիր քեզ դուր եկած մասը: օր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով